Իսրայելը բացել է օդային տարածքը
Իսրայելի իշխանությունները բացել են երկրի օդային տարածքը, որը փակվել էր Իրանի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով։
Այս մասին հայտարարել է Իսրայելի օդանավակայանների վարչությունը։
«Անվտանգության ծառայությունների ցուցումների համաձայն՝ առավոտյան ժամը 07:30-ի դրությամբ Իսրայել պետության օդային տարածքը բացվել է, Բեն Գուրիոն օդանավակայանը վերսկսել է աշխատանքը»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել է Ynet պորտալը։
Կարծիքներ