Հունգարիան կընտրի նոր նախագահ

Հունգարիան կընտրի նոր նախագահ

Հունգարիայում հինգշաբթի օրը տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում կինն առաջին անգամ կարող է զբաղեցնել այդ պաշտոնը։ Սպասվում է, որ պետության նոր ղեկավարը կլինի Կատալին Նովակը` իշխող FIDES - Հունգարիայի քաղաքացիական միություն կուսակցության թեկնածուն, որը մինչև վերջերս ընտանիքի հարցերով նախարարն էր, գրում է ՏԱՍՍ-ը:

Հունգարիայի ներկայիս նախագահ 62-ամյա Յանոշ Ադերը այս պաշտոնում զբաղեցրել է 2012 թվականից երկու անընդմեջ հինգ տարի ժամկետով՝ առավելագույն ժամկետը, որը թույլատրվում է երկրի սահմանադրությամբ։ Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մայիսի 10-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում