ՊԵԿ-ը՝ Բագրատաշենի և Գոգավան-Պրիվոլնոյեի անցակետերով Հայաստան մուտք գործած բեռնատարների վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 18-27-ն ընկած ժամանակահատվածում Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի անցակետով Հայաստան է մուտք գործել շուրջ 3500 բեռնատար տրանսպորտային միջոց, որն ավելի քան 94%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
2021 թվականի դեկտեմբերի 18-27-ը նշված անցակետով Հայաստան մուտք է գործել շուրջ 1800 բեռնատար տրանսպորտային միջոց։
Միաժամանակ, Գոգավան-Պրիվոլնոյեի անցակետով 2022 թվականի դեկտեմբերի 18-27-ը Հայաստան մուտք է գործել շուրջ 1290 բեռնատար տրանսպորտային միջոց, որը շուրջ 7 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (2021 թվականին՝ շուրջ 190)։
Մաքսային անցակետերը գործում են բնականոն ռեժիմով։
Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները թույլ են տալիս սահմանված ընթացակարգերով և հավուր պատշաճի իրականացնել տրանսպորտային միջոցների հոսքերի սպասարկումը։
Կարծիքներ