ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի առթիվ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ առկա հարաբերությունները և պատրաստակամ է հետագայում առավել խորացնել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
Կարծիքներ