Ոտնձգություն ՀՀ տարածքի նկատմամբ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 Ոտնձգություն ՀՀ տարածքի նկատմամբ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 «Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ի առավոտյան մուտք են գործել  Սյունիքի մարզի Սեւ լճի տարածք։ Ըստ էության, դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի հետ հնարավոր չէ խաղաղ բանակցային, դիվանագիտական ճանապարհներով գտնել լուծումներ, առավել եւս հիմա, երբ Ադրբեջանը կուրացած է իր ռազմական հաջողությամբ։

Սյունիքի, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ կարեւորագույն հարցերից մեկը մեր պետության եւ ազգաբնակչության, հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար անվտանգության գոտու ստեղծումն է։ Մարդկանց խաղաղ կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը անհնար է ապահովել, եթե մի քանի հարյուր մետրի վրա բարձրացված է ադրբեջանական դրոշը կամ անզեն աչքով կարելի է տեսնել նրանց զինվորներին։ Ի վերջո, ինքներս մեզ պետք է հարց տանք, թե որն է մեր կարմիր գիծը, որից հետո անշրջելիության մեխանիզմն է գործելու, մինչեւ որտեղ ենք պատրաստ զիջել անկուշտ թշնամուն՝ ո՞ր գյուղը, քաղաքը, բակը, տունը։ Եթե մենք ցանկանում ենք գոյություն ունենալ որպես պետություն, որպես ազգ, ապա այլընտրանք չունենք քան հույսը դնել զենքի եւ Հայոց բանակի վրա...»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում