Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Կառավարության որոշմամբ Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ:

Մինչ այդ նա զբաղեցրել է «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

«Վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները»,- ասաց նորանշանակ մարզպետը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Նազելի Բաղդասարյանին Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար: 

«Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը, որովհետև հայրենի մարզին ծառայելը խիստ պատվաբեր է յուրաքանչյուրիս համար: Ես վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որոնք մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն»,- ասաց Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում