Պարեկային ծառայության նոր մրցույթ է հայտարարվում. Բադասյան

Պարեկային ծառայության նոր մրցույթ է հայտարարվում. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարվում է Լոռու, Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։

Ուսուցման տևողությունը 5 ամիս է:

Ուսման ողջ ժամանակահատվածում կտրվի վարձատրություն` 68.000 ՀՀ դրամի չափով:

Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում