ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պետդեպ

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պետդեպ

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր է։

Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է։ Սա մի բան է, որին պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն հետևել:

Ես տեղեկություն չունեմ կողմերի միջև բանակցությունների ընթացքի մասին։ Բայց մենք շարունակելու ենք աջակցել այս գործընթացին»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում