«Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային նախատեսում է արցախցիներին աջակցելու ծրագիր
Եզդի ակտիվիստ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային դեկտեմբերի 9-ին մեկնելու է Արցախ, հանդիպի տեղի ներկայացուցիչներին, պատերազմից տուժած մարդկանց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Դինային ասաց, որ Արցախում տեղում կծանոթանա իրավիճակին ու կայցելի հիվանդանոցներ:
«Այնտեղ իշխանությունների հետ պետք է հանդիպեմ, ինչպես նաև հետևեմ «Ավրորա»-ի նախաձեռնած ծրագրերի ընթացքին: Մտածում եմ նաև մեր կողմից մի ծրագիր նախաձեռնել Արցախի ժողովրդին օգնելու նպատակով: Հետպատերազմյան շրջանը երբեմն ավելի ծանր է լինում, քան բուն պատերազմը, այդ իսկ պատճառով պետք է փորձենք ամեն ինչ անել այդ վիճակում գտնվող ժողովրդին օգնելու համար»,- նշեց «Ավրորա» մրցանակի դափնեկիրը:
Նա նաև ընդգծեց, որ Երևանում եղել է 2 բուժհաստատությունում, այցելել է վիրավորներին:
Կարծիքներ