Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Գազայի հատվածում ռազմական գործողությունների Թուրքիայի մեղադրանքին ի պատասխան, Իսրայելի արտգործնախարարը Անկարային հիշեցրել է հայերի և քրդերի ցեղասպանության մասին:
«Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող Թուրքիայի նախագահը Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներ է ներկայացնում և «հպարտ» է, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր: Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն է դա ասում: Իսրայելը պաշտպանում է իրեն: Մենք պաշտպանվում ենք ձեր բարբարոս դաշնակիցներից», - գրել է նա X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում:
Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ Իսրայելը կդատապարտվի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Գազայի հատվածում իր գործողությունների համար, որոնք, ըստ թուրք առաջնորդի, ունեն ռազմական հանցագործությունների նշաններ։
Կարծիքներ