Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են՝ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների գագաթնաժողովին և Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։
Գագաթնաժողովը կազմակերպել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը և Առևտրի դաշնային հանձնաժողովը: Աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները կքննարկեն օրենսդրության կիրարկման առաջնահերթություններին և դրանց արդյունավետ կառավարման ռազմավարություններին առնչվող հարցեր:
Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի հանդիպումը նվիրված է մրցակցության, սպառողների պաշտպանության և տվյալների պաշտպանության հարցերին, որին մասնակցություն են ունենալու պետական պաշտոնյաներ, տնտեսագետներ, դատավորներ, իրավապաշտպաններ, գիտնականներ:
Կարծիքներ