Հայկական գորգի ազգային կենտրոնը կազմակերպում է իր հավաքածուի գորգերից խորհրդանշական վաճառք
Հայկական գորգի ազգային կենտրոնը կազմակերպում է իր հավաքածուի գորգերից խորհրդանշական վաճառք։
Կենտրոնը տեղեկացնում է, որ վաճառված գորգերի հասույթը ամբողջությամբ կուղղվի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գորգի և խորանի վարագույրի պատրաստման աշխատանքներին, որն իրականացնելու են արցախցի գորգագործները և ասեղնագործող վարպետները:
«Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսի՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու խոցման մասին խոսքերն առավել քան պարտավորեցնող էին: Սրբազանի թույլտվությամբ Սուրբ Ամենափրկիչը հայկական ձեռագործ նոր գորգ և խորանի վարագույր կունենա, նորից կունենա:
Հաղթելու հրամայականը յուրաքանչյուրիս պարտականություն է ու հաղթելու ենք միասնությամբ՝ բոլոր ճակատներում»,- գրառել է Կենտրոնը եւ նշել, որ մեկընդմիշտ վերակառուցելու ենք մեր դարավոր վանքերը, շեներն ու քաղաքները։
Կարծիքներ