Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններն զգալի արդյունքներ չեն տալիս

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններն զգալի արդյունքներ չեն տալիս

Աֆղանստանի իշխանությունների եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ բանակցություններն ընթանում են դանդաղ եւ Էական արդյունքներ չեն բերում: Այդ մասին հայտարարել Է Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է արձակվել հուլիսի 1-ին:

Նրա խոսքով՝ հիշյալ կոնսուլտացիաների ժամանակ սոսկ «շատ ոչ մեծ առաջընթաց» Է ձեռք բերվել: Ինչպես նշել Է Աբդուլլան, բանակցություններն ընթանում են «շատ դանդաղ տեմպերով»: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ հարկ Է շարունակել երկխոսությունը, միայն եթե «Թալիբանն» այն չընդհատի: Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահն ընդգծել Է, որ արմատական շարժման զինյալները «մեծացնում են տեմպն» այն բանում, ինչ վերաբերում Է երկրի տարածքում հարձակողական գործողությունների անցկացմանը:

Խոսելով այն մասին, թե իսլամական հանրապետությունում հնարավոր Է արդյոք իշխանության զավթումը թալիբների կողմից, Աբդուլլան հայտնել Է. «Դա տեղի չի ունենա»: Դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ ապագայում երկրում կարող են իրենց դիրքերն ամրապնդել ծայրահեղական խմբավորումները: Աբդուլլայի խոսքով՝ թալիբները չեն կատարել խոստումը խզելու բոլոր կապերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ: «Այնպես որ դա վտանգ Է ներկայացնում մեզ համար եւ ամբողջ տարածաշրջանի համար»,- արձանագրել Է նա: Մեկնաբանելով այն հաղորդումները, թե ԱՄՆ-ի հետախուզությունը հնարավոր Է համարում Աֆղանստանի իշխանությունների տապալումը վեց ամսվա ընթացքում, Աբուլլան նշել Է. «Ինձ այդպես չի թվում»: Սակայն նա հավելել Է, որ նման նախազգուշացումներին անհրաժեշտ Է «վերաբերվել լրջորեն»: Խոսելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբեման մասին՝ Աբդուլլլան նշել Է. «Եթե ընտրեինք մենք, ապա կորոշեինք այլ կերպ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում