Ծառուկյանն այլևս չի կարողանում իր ապօրինի ձևերով հարց լուծել
Այն դատավորների մոտ, որ Ծառուկյանն այլևս չի կարողանում իր ապօրինի ձևերով հարց լուծել.- ասում է պետությունը ճնշումներ է գործադրում նրանց վրա:
Զավեշտալի է, բայց փաստ…Վերջերս մեր հանրությունն ակնհայտ կերպով նկատում է, որ Ծառուկյանն իրեն բնորոշ մեթոդներով չի կարողանում հարցեր լուծել տարբեր մադկանց մոտ: Դա առավել ցայտուն նկատվեց, երբ նա սեպտեմբերի 22-ին խուսափեց դատարան գնալուց՝ փորձելով ինչ-որ հարցեր լուծել, չկարողացավ և ահա նույն հարցով հետաձգված դատին մասնակցելու է սեպտեմբերի 25-ին՝ հարցերը չլուծած: Բայց այստեղ ամենահետաքրքրականն այն է, որ բոլոր այն դեպքերում, երբ Ծառուկյանը չի կարողանում հասնել իր ապօրինի ցանկությունների իրականացմանը՝ այդ հարցը քաղաքականացնում է և այնքան խղճալի վիճակում է հայտնվել, որ ինքն ու իր շահերը սպասարկող լրատվամիջոցները դա կապում են ԱԱԾ-ի հետ՝ ասելով, թե այնտեղից է հրահանգվել իր դեմ այս կամ այն քայլն անել: Փաստորեն, եթե դատավորի հետ լեզու գտնել չի կարողացել՝ ԱԱԾ-ն է մեղավոր, իր ապօրինությունները չի կարողանում կոծկել՝ ԱԱԾ-ն է մեղավոր ու էլի շատ հարցերում ևս ԱԱԾ-ն է մեղավոր: Այս անհասկանալի պահվածքից հետո հարց է առաջանում՝ հանկարծ տղայի հարսանիքի նշանակման օրվա հարցում էլ ԱԱԾ-ին չմեղադրի՞…
Հ.Գ. - Այսպիսով նիստը հետաձգելը, չմասնակցելը մեկ նպատակ է հետապնդում՝ ժամանակ շահել և բոլոր հնարավորությունները գործի դնելով միջոց գտնել դատարանի վրա ազդելու համար՝ այլապես Ծառուկյանի պլանները ձախողվելու են և գալու է պահը, որ վերջինիս պես օդիոզ դեմքը գիտակցելու է, որ այլևս չեն գործում սպառնալիքների, շանտաժի, կաշառքի ու այլ անօրինական միջոցներով ցանկացած հարցեր լուծելու տարբերակները և ինքն ապրելու է նոր Հայաստանի բնորոշ պայմաններում:
Կարծիքներ