Կրասնոյարսկի նախկին նախարարի եղբայրը դատապարտվել է հինգ տարվա պայմանական ազատազրկման

 Կրասնոյարսկի նախկին նախարարի եղբայրը դատապարտվել է հինգ տարվա պայմանական ազատազրկման

Կրասնոյարսկի անտառտնտեսության նախկին նախարար Դիմիտրի Մասլոդուդովի եղբայր Յուրի Մասլոդուդովը դատապարտվել է հինգ տարվա պայմանական ազատազրկման՝ կաշառքի միջնորդության համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են մարզային դատախազությունում։

«Կրասնոյարսկի Սովետսկի շրջանային դատարանը քրեական գործով դատավճիռ է կայացրել Կրասնոյարսկի երկրամասի նախկին անտառտնտեսության նախարարի եղբոր դեմ։ Նա դատապարտվել է հինգ տարվա պայմանական ազատազրկման՝ փորձաշրջանով, տուգանք՝ կաշառքի կրկնապատիկի չափով»,- հայտնել են վարչությունից։

Նախկին նախարարի եղբայրը նախաքննական համագործակցության պայմանագիր է կնքել, որի շրջանակներում մերկացրել է Դիմիտրի Մասլոդուդովին, և վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախկին նախարարի նկատմամբ կաշառք վերցնելու մեջ կասկածվող գործը  նախաքննության փուլում է։


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում