ԱՄՆ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Մերձավոր Արևելքում իր ուժերը պաշտպանելու համար. Օսթին

ԱՄՆ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Մերձավոր Արևելքում իր ուժերը պաշտպանելու համար. Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի Մերձավոր Արևելքում իր ուժերի անվտանգությունն ապահովելու համար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Օսթինը Պենտագոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է Սիրիայի և Հորդանանի սահմանին հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինվորականի մահվան մասին ու շեշտել՝ վրդովված և տխուր է կատարվածից։ 

«Նախագահ Ջո Բայդենը և ես չենք հանդուրժի հարձակումները ամերիկյան ուժերի վրա: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ պաշտպանելու Միացյալ Նահանգները և մեր բանակը», - ընդգծել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում