Հայաստանի առաջնություն. մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում շարունակում է մնալ Մանուէլ Պետրոսյանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարը մնում է անփոփոխ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի տղամարդկանց 83-րդ առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Միայն երկու շախմատիստ է հաղթանակ տոնել` Տիգրան Հարությունյանը և Զավեն Անդրիասյանը:
Միավորը կիսել են Պետրոսյանները, Հակոբյան-Տեր-Սահակյան, Ղարիբյան-Հովհաննիսյան զույգերը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 5 միավորով Մանուէլ Պետրոսյանն է, 4,5 միավորով առաջատարին հետապնդում են Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը:
Հայաստանի առաջնության ավարտին մնաց 2 տուր:
Կարծիքներ