Չիլիում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ օրը Չիլիում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Կոկիմբո նահանգի Լա Սերենա քաղաքից մոտ 40 կմ հյուսիս (բնակչությունը՝ մոտ 154 հազար մարդ):
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ