Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Անհայտ տղամարդը մուրճով քանդել է Իոսիֆ Ստալինի կիսանդրու գլուխը, որը գտնվում է Մերձմոսկովյան Զվենիգորոդ քաղաքի այգիներից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:«Շաբաթ օրը Զվենիգորոդի այգիներից մեկում տղամարդը, գտնվելով անհավասարակշիռ վիճակում, մուրճով քանդել է Ի.Վ. Ստալինի կիսանդրու գլուխը։ Չարագործն անմիջապես փախել է հանցագործության վայրից»,- գործակալությանը տեղեկացրել է աղբյուրը։ Նա հստակեցրել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել Սովետսկայա փողոցում ցերեկային ժամերին։ ՌԴ ՆԳՆ Մերձմոսկովյան գլխավոր վարչության մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ այժմ տղամարդու նկատմամբ հետախուզում է իրականացվում:
Կարծիքներ