Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպք
Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպք: Ըստ հանրապետության Առողջապահության նախարարության՝ վարակակիրն ու նրա զուգընկերը վերջերս են վերադարձել Մեծ Բրիտանիայից: «Հիվանդը և նրա զուգընկերը վերջերս են վերադարձել Մեծ Բրիտանիայից: Նրանք մեկուսացված են և պահպանում են սահմանված բոլոր ընթացակարգերը», - հայտնել է Իտալիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը մինչև 2021 թվականի հունվարի 6-ը սահմանել էր մուտքի և ելքի արգելք Մեծ Բրիտանիայի հետ և սահմանել էր կարանտին այն մարդկանց համար, ովքեր վերջին 14 օրում գտնվել են թագավորությունում:
Կարծիքներ