Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 000 նոր դեպք է արձանագրվել. РИА Новости
Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 20 286 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է РИА Новости-ն:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 1 884 967 մարդ է վարակվել, որոնցից 72 833-ը մահացել է, 733-ը՝ վերջին մեկ օրում:
Երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ մինչ այժմ ավելի քան 1.1 միլիոն մարդ առողջացել է:
Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է:
Կարծիքներ