Ֆրանսիայում խստացվում է դիմակ կրելու ռեժիմը
Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե կխստացնեն ոստիկանական ստուգումները, որպեսզի համոզեն մարդկանց դիմակներ կրել այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է համարվել, ինչպես նաև պահպանել COVID-19-ի համավարակի կապակցությամբ ներդրված սոցիալական հեռավորությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
«Մենք շրջադարձային փուլում ենք գտնվում: Մենք պատրաստվում ենք մոբիլիզացնել ոստիկանական ուժերը ստուգումների համար»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Գաբրիել Աթալը:
Ընդ որում, մամուլի խոսնակը հավելել է, որ մարդիկ պետք է վախենան ոչ թե ոստիկանությունից, այլ վիրուսից, «որը թաքնված է և վարակում է»։
Կարծիքներ