ԱՄՆ-ը երկարաձգել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի հետ կապված 2019 թ. Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Սպիտակ տունը:
Պատժամիջոցների տակ են ընկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:
Կարծիքներ