Ինչ առավելություններ կստանան քաղաքացիները անձնական եկամուտները հայտարարագրելու դեպքում
Ֆինանսների նախարարությունն անդրադարձել է այն առավելություններին, որ կարող է ստանալ յուրաքանչյուրը անձնական եկամուտները հայտարարագրելու դեպքում:
«Եթե տարվա ընթացքում առողջապահության կամ կրթության գծով կատարել եք որոշակի սոցիալական ծախսեր, ապա անձնական եկամուտները հայտարարագրելու պարագայում հնարավորություն եք ունենում ստանալու փոխհատուցում կատարված ծախսերի դիմաց:
Ընդ որում՝ առողջապահության ապահովագրության փաթեթի գծով սոցիալական ծախսի համար տարեկան փոխհատուցման առավելագույն չափը 50.000 դրամ է, իսկ կրթության համար՝ 100.000 դրամ: Սոցիալական ծախսերի այս համակարգից կարող են օգտվել ոչ միայն հայտարարատու ֆիզիկական անձինք, այլև վերջիններիս ընտանիքի անդամները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ