Ռուսական համալսարանում կհայտնվի ռոբոտ-դասախոս

Ռուսական համալսարանում կհայտնվի ռոբոտ-դասախոս

Ռոբոտ-դասախոսը ուսումնական տարվա սկզբից կհայտնվի Տոմսկի կառավարման համակարգերի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանում,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

Promobot-ի զարգացման գծով տնօրեն Օլեգ Կիվոկուրցևի խոսքով՝ նախատեսվում է ռոբոտի հիման վրա ծրագրավորում, էլեկտրոնիկա ուսումնասիրել: Տոմսկի ուսանողները կսովորեն ստեղծել և ծրագրավորել ռոբոտներ։
Ըստ Promobot-ի մշակողների՝ դասընթացի ընթացքում ստեղծված ցանկացած հաջող նախագիծ կարող է ուղղակիորեն մտնել ընկերություն, իսկ հետագայում`դառնալ ռոբոտի մի մասը:

Ռոբոտը հիմնականում բաղկացած է ռուսական արտադրության բաղադրիչներից, ինչը թույլ կտա ուսանողներին միաժամանակ ուսումնասիրել ռուսական տեխնոլոգիաների տեսականին:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում