Տոկիո-2020. Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարում 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց ԱՄՆ թիմը
Տոկիոյի արվարձանային «Սաիտանա սուպեր արենա» մարզադահլիճում կայացած խաղում ԱՄՆ ընտրանին առաջին քառորդի վերջնամասում կարողացավ առաջ պոկվել և 4 միավորի առավելությամբ ավարտել քառորդը,- հայտնում է «ԱրմենՊրեսը»։
Առաջին քառորդն ավարտվեց 18:22 հաշվով: Երկրորդ քառորդում հաշվի մեջ մեծ փոփոխություն չեղավ՝ ԱՄՆ-ն պահպանեց առավելությունը՝ 39:44: 3-րդ քառորդում ԱՄՆ հավաքականը սկսեց մեծացնել առվելությունը։ Երրորդ քառորդի ավարտին ԱՄՆ-ի հավաքականը Ֆրանսիայի թիմի նկատմամբ 8 միավորի առավելություն ուներ․ քառորդն ավարտվեց 63:71 հաշվով: Վերջին քառորդում Ֆրանսիայի ձգտում էր հետ բերելու կորցրածը, սակայն ֆրանսիացիենրի ջանքերն անօգուտ էին:
ԱՄՆ ընտրանին հաղթեց 82:87 հաշվով և 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը ԱՄՆ-ի հավաքականի անդամ Քևին Դյուրանտն էր․ նա վաստակեց 27 միավոր:
Կարծիքներ