Ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում ՀՀ-ի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրել է իր պահանջները եւ պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին:
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում
Կարծիքներ