Երկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում. Shamshad News

Երկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում. Shamshad News

Մի շարք պայթյուններ են որոտացել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Ջալալաբադ քաղաքում: Այդ մասին հաղորդել Է Shamshad News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Երկու պայթյուն Է իրականացվել Ջալալաբադում»,-ասվում Է հեռուստաալիքի Twitter-ում:

Զոհերի մասին առայժմ տվյալներ չկան:

Պաշտոնատար անձինք դեռ չեն հաստատել միջադեպերի մասին տեղեկատվությունը: Սեպտեմբերին Ջալալաբադ քաղաքում տեղի Է ունեցել երկու ահաբեկչական գործողություն, որոնց համար պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ավելի ուշ «Թալիբան»-ը հայտարարել Է, որ քաղաքի ծայրամասերը մաքրել Է զինյալներից: Ամռանը թալիբները շեշտակի հարձակում են անցկացրել կառավարական ուժերի դիրքերի վրա եւ մինչեւ աշնան սկիզբը նվաճել հանրապետության բոլոր տարածաշրջանները: Նաեւ լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Այնուհետեւ «Թալիբան»-ը ձեւավորել Է ժամանակավոր կառավարություն: Նախարարների կաբինետը գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել Է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում