Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ՝ Արցախի մի շարք բնակավայրերում

Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ այսօր ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ բնակավայրերում և հարակից բնակավայրերում:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
Տեղեկատու հեռ.911:
Կարծիքներ