ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 75 մլն դոլարի ռազմական սարքավորումների վաճառքին
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 75 միլիոն դոլար գումարի ռազմական նշանակության սարքավորումների վաճառքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնը։
Վաճառքը տեղի է ունենում Թայվանի և մայրցամաքային Չինաստանի միջև լարվածության ֆոնին։
Ըստ Պենտագոնի՝ փաթեթը կներառի գլոբալ դիրքավորման համակարգի (GPS) ընդունիչներ, հաղորդակցության սարքավորումներ, տեխնիկական ծառայություններ և այլ օժանդակ տարրեր՝ կապված լոգիստիկայի ու ծրագրային աջակցության հետ։
Առաջարկվող վաճառքն, ըստ Պենտագոնի, «կծառայի ԱՄՆ-ի ազգային, տնտեսական շահերին և անվտանգության շահերին», կնպաստի Թայվանի զինված ուժերի արդիականացմանը և «աջակցություն կցուցաբերի տարածաշրջանում քաղաքական կայունության, ռազմական հավասարակշռության և տնտեսական առաջընթացի պահպանման գործում»:
Սարքավորումները նպատակ ունեն «բարձրացնել ստացողի կարողությունը՝ դիմակայելու ընթացիկ և ապագա սպառնալիքներին` կապի միջոցների ու ցանցային անվտանգության բարելավման հաշվին»:
Կարծիքներ