«Կիպրոսը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա և աջակցություն հայտնում հայերին»
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակիչության շրջանում:«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել ռազմական գործողությունները` լարվածությունը հնարավորինս արագ նվազեցնելու համար»,- նշվում է Կիպրոսի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է հունական City Times-ը: «Իրադարձությունների զարգացման լույսի ներքո արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում վերջինս նրան տեղեկացրել է իրավիճակի զարգացման մասին: Իր հերթին, պարոն Քրիստոդուլիդեսը հայ գործընկերոջը հայտնել է Կիպրոսի կառավարության աջակցության մասին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` միջազգային իրավունքի հիման վրա բանակցային գործընթացի միջոցով Մինսկի խմբի շրջանակներում, եւ դատապարտել է երրորդ կողմերի ցանկացած գործողություն եւ միջամտություն»,- նշվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ