Ստեփան Ծատուրյանն ազատվեց ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ստեփան Ծատուրյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության կայքում:
ԲՏԱ նախարարի պաշտոնից հեռանալու մասին է հայտարարել նախարար Հակոբ Արշակյանը:
Վարչապետը կառավարության ապրիլի 1-ի նիստում տեղեկացրեց, որ այդ պաշտոնում նշանակվելու է Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը:
Կարծիքներ