ԱՄՆ-ն պետք է անդրդվելի լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում. կոնգրեսական

ԱՄՆ-ն պետք է անդրդվելի լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում. կոնգրեսական

Միացյալ Նահանգները պետք է խիզախ ու անդրդվելի լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ: 

Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը:

«Սա Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի վրա չսադրված ու անհիմն հարձակում է և վերջին պայմանավորվածությունների ակնհայտ խախտում, ու մենք պետք է նրան պատասխանատվության հրավիրենք»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում