ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքում և մարզերում գործող հերթապահ մանկապարտեզներում:
Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի նպատակն է ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը: Խստորեն վերահսկվում են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը՝ մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությունը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանումը:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողությունը կրում է շարունակական բնույթ, քանի դեռ բարձր են համավարակի տարածման ռիսկերը: Ուստի, տեսչական մարմինը հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնները:
Ստացված ողջ տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն:
Կարծիքներ