Նյու Յորքում տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում. թուրքական ԶԼՄ

Նյու Յորքում տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում. թուրքական ԶԼՄ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Իրանի նախագահ Մասղուդ Փեզեշքիանի հետ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում