ՀՀ ԱԺ պատգամավորները եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը

ՀՀ ԱԺ պատգամավորները եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը

Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպական շախմատի միության կողմից կազմակերպված եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական և թիմային առաջնությունը, որին 14 երկիր էր մասնակցում։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը՝ հավաքելով 13,5 միավոր (Արտակ Մանուկյան-5 միավոր, Մխիթար Հայրապետյան-4,5 միավոր, Արթուր Դավթյան-4 միավոր)։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ուկրաինայի հավաքականը վաստակեց 13 միավոր։

Պետք է նշեմ, որ մեր գործընկեր-մրցակիցների թվում էին, օրինակ, նախկինում աշխարհահռչակ գրոսմայստերներ, իսկ այժմ պատգամավորներ Լյուկ Վան Վելին և Վիկտոր Բոլոգանը, վերջինս էլ, ի դեպ, անհատական մրցապայքարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վաստակելով 6 միավոր (անհատական մրցաշար. Արտակ Մանուկյան-4-րդ տեղ, Մխիթար Հայրապետյան-6-րդ տեղ, Արթուր Դավթյան-12-րդ տեղ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում