Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացը. Կանադայի ԱԳՆ
Կանադան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ միակ կապի միջոց հանդիսացող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ:
Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ, որում նաև նշվում է, որ այս գործողությունը խաթարում է տարածաշրջանի կայունությունն ու խաղաղ գործընթացը:
«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը: Այն պետք է բաց լինի ևանխոչընդոտ ապահովվի մարդկանց ու ապրանքների տեղաշարժի ազատությունը: Կանադան կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով իրավիճակի հետագա սրումից կամ թշնամական գործողություններից»,- ասված է Կանադայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Կարծիքներ