Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Սասուն Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում ազատվեց Հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնից ու նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իր մեջ միավորվում է կոռուպցիոն գործեր քննող բոլոր քննչական մարմինները:
Ստեղվել էր մրցութային խորհուրդ, որը հարցազրույցներ է անցկացրել կոմիտեի նախագահի թեկնածուների հետ․ մրցույթի փուլը հաղթահարել են երեք թեկնածուներ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանն ու Դավիթ Մկրտումյանը։ Հարցազրույցի փուլում ամենաշատ միավոր հավաքել էր հենց Սասուն Խաչատրյանը։
Խաչատրյանը կառավարության նիստին հայտնեց, որ կառույցը սկսելու է գործել մեկ ամիս և 6 օր անց: Կնշանակվեն 20 քննիչներ, ամբողջ ծավալով աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին:
Վերջինս 2018-ի հունիսից Հատուկ քննչական ծառայության պետն էր։
Կարծիքներ