Մեծամորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մեծամորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 19-ին հերթական ուժեղացված ծառայությունն իրականացնելիս են եղել իրականացնում Մեծամոր քաղաքում: Ժամը 14:20-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել ու բաժին են տեղափոխել Մեծամորի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի: Կասկածը հաստատվել է:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, նաև` կաթուցիչ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը մարիխուանա է, թմրամիջոցը պատրաստել էր իր ցանած ու աճեցրած կանեփից:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում