Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 2-ին, ժամը 11։41-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքի ապակյա բլոկներն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են 70 ապակյա բլոկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում