Տոկիոյում էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով գնացքների երթևեկը դադարել է
Ճապոնիայի մայրաքաղաքում մի քանի երկաթուղային գծերում գնացքների երթևեկի դադարեցում է տեղի ունեցել` էլեկտրաէներգիայի անջատման պատճառով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է երկրի խոշորագույն JR East երկաթուղային օպերատորը:
Հիմնականում էլեկտրաէներգիայի անջատումը ազդել է Տոկիոն հարևան Սաիթամա պրեֆեկտուրային կապող ուղղությունների վրա:
Միջադեպի պատճառը, նախնական տվյալներով, եղել է Վարաբի քաղաքի JR East ենթակայանում բռնկված հրդեհը:
Կարծիքներ