Արցախում ականազերծվել են 639.3 հա տարածք, 221.8 կմ ճանապարհ, 866 բնակելի շինություն

Արցախում ականազերծվել են 639.3 հա տարածք, 221.8 կմ ճանապարհ, 866 բնակելի շինություն

Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ըստ աղբյուրի՝ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 137 տեղահանվածների անվտանգ վերադարձը Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50 658 մարդ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 639.3 հա տարածք, 221.8 կմ ճանապարհ, 866 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 801 պայթյունավտանգ առարկա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում