ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը ժամանեց Հայաստան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է;
«Ուրախ ենք Հայաստանում ողջունել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը»,- նշված է լուսանկարներին կից։
Կարծիքներ