12 մահ. 139 նոր դեպք. Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

12 մահ. 139 նոր դեպք. Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Փետրվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, կատարվել է 2804 թեստավորում: Եղել է 837 առողջացած, մահվան 12 դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 832 դեպք, որոնցից 401 677-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8088 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8461 դեպք է արձանագրվել: 

Ընդհանուր կատարվել է 2 894 588 թեստավորում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում