Այսօր ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ՝ քննարկելու արտահերթ նիստ հրավիրելու հարցը
Այսօր ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ, որտեղ պետք է քննարկվի «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Արտհերթ նիստի օրակարգում է ռազմական դրությունը չեղարկելու եւ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հարցերը:
Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստը պետք է կայանար երեկ ժամը 18-ին, սակայն «Իմ քայլի» պատգամավորները չէին ներկայացել եւ նիստը չէր կայացել: Չի բացառվում, որ այսօր եւս նրանք չներկայանան:
Կարծիքներ