Ռայիսին Բայդենին հայտարարել է, որ Իրանն ազատագրել են 43 տարի առաջ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ի պատասխան «Իրանն ազատագրելու»՝ Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի՝ վերջերս արած խոստման, հայտարարել Է, որ իր երկիրն ազատություն Է ստացել 43 տարի առաջ Իսլամական հեղափոխության շնորհիվ: Այս խոսքով նոյեմբերի 4-ին նա հանդես Է եկել Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը գրավելու 43-րդ տարեդարձի առթիվ կայացած հանրահավաքում: «ԱՄՆ-ի նախագահը պետք Է իմանա, որ Իրանն ազատագրվել Է 43 տարի առաջ եւ լի Է վճռականությամբ պայքարելու հանուն իր ազատության»,- մեջբերում Է Ռայիսիի խոսքը Tasnim գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոյեմբերի 3-ին Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը շուտով «կազատագրի Իրանը»: Բայդենը Կալիֆոռնիայում հանդես Է եկել Դեմոկրատական կուսակցությունից տեղի թեկնածուի աջակցության միջոցառմանը եւ պատմել ամերիկացի վետերանների համար առողջապահության ծառայություններից օգտվելու հնարավորության վիճակի մասին, սակայն շեղվել Է եւ անսպասելիորեն դիմել իրանական խնդիրներին՝ արձագանքելով դահլիճում ներկաներից մեկի կոչին՝ անդրադառնալու Իսլամական Հանրապետությունում իրադրության հարցին: «Մի անհանգստացեք, մենք կազատագրենք Իրանը: Նրանք շատ շուտով կազատագրեն իրենք իրենց»,- ասել Է Բայդենը՝ չհայտնելով մանրամասնություններ:
Իրանցի ուսանողները Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը գրավել են 1979 թվականի նոյեմբերի 4-ին՝պատանդ վերցնելով 66 դիվանագետների: Դեսպանության աշխատակիցներին ուժով ազատելու փորձերը ձախողվել են: Նրանք Թեհրանից հեռացել են միայն 1981 թվականին՝ Մեծ Բրիտանիայի եւ Ալժիրի միջնորդությամբ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ մի շարք բանակցություններից հետո: Դեսպանատան գրավումը տեղի Է ունեցել Իսլամական հեղափոխությունից եւ Մոհամեդ Ռըզա Փեհլեւի շահի տապալումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ