Ոսկու գինն աճում է
Ոսկու գինն աճում է նախօրեին անկումից եւ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին համաշխարհային տնտեսության վերականգնման համար մտավախություններից հետո, հաղորդում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,22%-ով կամ 4,05 դոլարով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1883,25 դոլար:
Ոսկու գների բարձրացմանը նաստում է նաեւ համաճարակաբանական վիճակը: Մի շարք երկրներում նկատվում է կորոնավիրուսով վարակուման դեպքերի թվի աճ, ինչի ֆոնին նոր կարանտինային սահմանափակումներ են մտցվում: Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ողջ տարածքում ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվում հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը: Նոյեմբերի 2-ից Գերմանիայում «սահմանափակ կարանտին» կմտցվի:
Կարծիքներ