Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում