Որ պահին մտավ այս դահլիճ, պատասխան է տալու` սկզբում վերբալ․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի մասին

«Հույս էի տածում, որ ժամանակին ինքնիրեն երկրի միակ տղամարդը հայտարարած Ռոբիկի փոքրիկ որդին ամեն դեպքում կփորձի փոքր-ինչ տղամարդ լինել և իր ասածներին տեր կանգնելու համար գալ ու այստեղ լսել։ Գոնե լսել, թե ինչ են այստեղից իրեն ասում՝ դահլիճում իր ասածներին ի պատասխան։ Բնականաբար, միամտությունս հասավ իր վախճանին, և այլևս փոքրիկի Քոչարյանը այս դահլիճ չի գա»։
Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։
Այնուհետև նա անդրադարձավ ԱԺ-ում Լևոն Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին.
«Աննա Գրիգորյանն ու Արմենուհի Կյուրեղյանը երկուսով կինոներում ոնց են թիկնապահները գցվում, երբ շեֆի վրա կրակոց են նկատում, գցվում են իրենց մարմնով պաշտպանվելու իրենց շեֆի որդուն՝ Քոչարյանի փոքրիկին։ Այդտեղ՝ այդ կանանց թիկունքում, երկրորդ անգամ քթի տակ ինչ-որ բան է ասում, որը հայհոյանք է։ Լավ հասկանալով, որ ոչ մի պարագայում իր կին թիկնապահների վրայով չէինք անցնի ու ոչինչ չենք անի, քանի որ ինքը պատսպարված է այդ կանանց շրջանում։ Ամեն դեպքում ապահովության համար հին ու բարի քոչարյանական ավանդույթի համապատասխան՝ թռնում է։ Թռնում է այս դահլիճից։ Հիմա ուզում եմ ասել՝ որ պահին ինքը մտավ այս դահլիճ, պատասխան է տալու իր արածների համար՝ սկզբում վերբալ, հետո վերբալ պատասխանից արդեն կախված»։
Կարծիքներ