ԱՄՆ-ը կխստացնի պատիժը ինքնաթիռի անհնազանդ ուղեւորների համար

ԱՄՆ-ը կխստացնի պատիժը ինքնաթիռի անհնազանդ ուղեւորների համար

Դիմակներ կրելու պահանջի պատճառով անհնազանդ ուղեւորների թվի աճին բախվելով՝ ԱՄՆ թռիչքների անվտանգության մարմինները հայտարարել են ինքնաթիռում վատ պահվածքի համար ավելի խիստ պատժամիջոցների մասին:

Համաձայն նոր քաղաքականության, որը կգործի մինչեւ մարտի 30-ը, Դաշնային քաղավիացիայի վարչությունը (FAA) դատական գործեր կհարուցի անհնազանդ ուղեւորների դեմ: Նախկին քաղաքականությունը ենթադրում էր նախազգուշացումներ եւ քաղաքացիական պատիժների կիրառում: «Ուղեւորներին, ովքեր խանգարում են, ֆիզիկապես հարձակվում են կամ սպառնում են ֆիզիկապես հարձակվել ինքնաթիռի անձնակազմի կամ ինքնաթիռում գտնվող որեւէ այլ անձի վրա, սպառնում են խիստ պատիժներ, ներառյալ՝ մինչեւ 35 000 դոլարի տուգանքներ եւ բանտարկություն»,- հայտարարել է FAA- ն: «Այս վտանգավոր վարքը կարող է շեղել, խաթարել եւ սպառնալ անձնակազմի անվտանգության գործառույթներին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում